Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կմասնակցի Հարավային Կորեայում անցկացվելիք ձմեռային Օլիմպիադային


Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի պատվիրակները հանդիպում են ապառազմականացված գոտու Պանմունջոն գյուղում, 9-ը հունվարի, 2018թ․
Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի պատվիրակները հանդիպում են ապառազմականացված գոտու Պանմունջոն գյուղում, 9-ը հունվարի, 2018թ․

Հյուսիսային Կորեան 2018 թվականի ձմեռային Օլիմպիադային, որը տեղի կունենա հարավկորեական Փհենչանում, իր մարզիկներին և երկրպագուների մի խումբ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակություն կուղարկի: Այս մասին հայտարարել է պաշտոնական Փհենյանի ներկայացուցիչը Սեուլի պատվիրակների հետ վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում առաջին ուղղակի բանակցություններից հետո:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ներկայացուցիչը պատմել է, որ Սեուլն առաջարկել է, որպեսզի երկու երկրների պատվիրակությունները Խաղերում միասին անցնեն: Հարավային Կորեան նաև առաջարկել է Կորեական պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների հանդիպում կազմակերպել, ինչպես նաև երկխոսություն սկսել պաշտպանության նախարարների մակարդակով:

Անցած ամիսներին երկու երկրների միջև լարվածությունը է՛լ ավելի է խորացել Հյուսիսային Կորեայի կողմից շարունակվող հրթիռային փորձարկումների պատճառով:

Միջկորեական բանակցությունների գաղափարը ողջունել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իսկ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե հետաձգում է 2018 թվականի սկզբին նախատեսված Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG