Մատչելիության հղումներ

Մոսկվան հերքում է ԿՀՎ ղեկավարի պնդումները ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ


ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Մոսկվան պաշտոնապես հերքում է Միացյալ Նահանգների Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոյի այն պնդումը, թե Ռուսաստանը տասնամյակներ շարունակ միջամտել է ամերիկյան ընտրություններին։

Փոմփեոն նաև ասել էր, որ մտահոգված է ոչ միայն ռուսական, այլև այլ կողմերի միջամտության փորձերից։ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա այլ մանրամասներ չէր ներկայացրել, վստահեցնելով, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը ամեն ինչ անելու է ընտրությունների ժողովրդավարական անցկացման համար։

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում հերքել է Փոմփեոյի պնդումները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG