Մատչելիության հղումներ

Կարգապահական հանձնաժողովը 2017-ին միջնորդել է Ոստիկանությունից ազատել 30 ծառայողների


ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

2017 թվականի ընթացքում Հայաստանի ոստիկանության կարգապահական հանձնաժողովը որոշել է միջնորդել ոստիկանապետին Ոստիկանության 37 ծառայողների նկատմամբ կիրառել հետևյալ կարգապահական տույժերը. 6 ծառայողների՝ «խիստ նկատողություն», 1 ծառայողի՝ «կոչման իջեցում մեկ աստիճանով», 30 ծառայողների` «ոստիկանությունից ազատում»: Այս մասին հաղորդում է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ անցած տարի հրավիրվել են Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 8 նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են 38 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 31 նյութեր, այդ թվում՝ 1 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերը նոր քննություն կատարելու համար ուղարկվել են ներքին անվտանգության վարչություն և կարգապահական հանձնաժողովի կողմից քննության առնվել կրկնակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG