Մատչելիության հղումներ

ԼՂ նախագահը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով


ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ
ԼՂ նախագահ Բակո Սահակյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վաչե Չիլինգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջը:

20-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության՝ այսօր առավոտյան տարածած հաղորդագրության համաձայն, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել դեկտեմբերի 7-ին ժամը 13:20-ի սահմաններում՝ Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG