Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը հայ-վրացական հարաբերություններից «որակական նոր մակարդակ» է ակնկալում


Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիին և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի առթիվ:

Հայաստանի կառավարության լրատվական վարչության հաղորդմամբ, Գեորգի Կվիրիկաշվիլիին հղած ուղերձում մասնավորապես ասված է ․ - «Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի ամրապնդել հայ-վրացական դարավոր բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում մեր փոխգործակցությունը բարձրացնելով որակական նոր մակարդակի»:

Դմիտրի Մեդվեդևին հաղծ ուղերձում Կարապետյանը նշել է․ - «Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր ներդաշնակ փոխգործակցությունը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝ բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների զարգացման ու բարօրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG