Մատչելիության հղումներ

Էրդողանը ժամանել է Փարիզ


Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ողջունում է Թուրքիայի նախագահին, 5-ը հունվարի, 2018թ.
Ֆրանսիայի նախագահը Ելիսեյան պալատում ողջունում է Թուրքիայի նախագահին, 5-ը հունվարի, 2018թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Փարիզ, ուր նախատեսված են բանակցություններ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

Այցից առաջ Էրդողանը Ստամբուլում հայտարարել է, թե մտադիր է ՆԱՏՕ-ի դաշնակից Ֆրանսիայի հետ քննարկել համագործակցությունը պաշտպանության ոլորտում, Իրավիճակը Սիրիայում, Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ, Երուսաղեմի կարգավիճակն ու պայքարը ահաբեկչության դեմ:

Ֆրանսիայի նախագահն իր հերթին ավելի վաղ ասել է, թե անդրադառնալու է նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման ու խոսքի ազատությունը ճնշելու դեպքերին:

Մինչ Էրդողանի այցն, այսօր «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը բողոքի ցույց է անցկացրել Փարիզում՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ թուրքական բանտերում պահվող լրագրողների նկարներով:

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, թե 2016-ին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձից հետո Էրդողանի վարչակազմը լայնածավալ բռնաճնշումներ է սկսել ընդդիմադիրների ու անկախ լրատվամիջոցների դեմ:

Վերջին մեկուկես տարում 50 հազար մարդ է ազատազրկվել, մոտ 150 հազարը հեռացվել աշխատանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG