Մատչելիության հղումներ

Էրդողանը մեկնում է Փարիզ հանդիպելու Մակրոնին


Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները Բրյուսելում, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր մեկնում է Փարիզ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ հանդիպելու:

Պաշտոնական հաղորդումների համաձայն, նախագահների օրակարգում են երկկողմ առևտրային կապերը, Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ, սիրիական ճգնաժամն ու պայքարը ահաբեկչության դեմ:

Ելիսեյան պալատը հայտարարում է, որ Մակրոնը անդրադառնալու է նաև Թուրքիայում մարդու իրավունքների ոտնահարման դեպքերին:

Այցից առաջ Էրդողանը գովասանքով է խոսել երկկողմ հարաբերությունների մասին։ «Տարածաշրջանային ու միջազգային մարտահրավերների վերաբերյալ Ֆրանսիայի տեսակետները մեծամասամբ համընկնում են Թուրքիայի դիրքորոշումների հետ», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG