Մատչելիության հղումներ

Բացահայտվել է ընդհանուր 12 միլիոն դրամից ավելի թոշակների հափշտակության դեպք. ոստիկանություն


Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 11:20-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում «Հայփոստ»-ի ավտոմեքենայից գողացել են չորս գյուղերի թոշակառուների համար նախատեսված թոշակների գումարի պարկերը:

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է հափշտակված գումարի չափը՝ 12.620.000 դրամ: Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի և այլ ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է: Նախնական տվյալներով՝ պարզվել է, որ «Հայփոստ»-ի ավտոմեքենային «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով հետևել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 31-ամյա Գ.Հակոբյանը, որը Շահումյան գյուղում՝ օգտվելով «Հայփոստ»-ի մեքենայի դռան բաց լինելու հանգամանքից, հափշտակել է 6 պարկ փող: Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերել են Երևանում դեպքից ժամեր անց ու բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին», - հայտնում է ոստիկանությունը՝ նշելով, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG