Այս օրերին մենք նշում ենք մեր ազգային եկեղեցական և պետական տոները։ Ինչպես է Ամանորը նշվել ավանդաբար, ինչ ուտեստներ են նախընտրելի ավանդական սեղանին, որքանով են ձևափոխվել Ամանորը տոնելու ավանդույթները։
Այս մասին է զրույցը «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հյուրերի՝ «Ավանդական տոների վերածնունդ» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Բաղրամյանի և «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրան Մամուլյանի հետ։