Մատչելիության հղումներ

Խամենեին բռնարարքներ հրահելու մեջ մեղադրում է «երկրի թշնամիներին»


Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թեհրանում ելույթի ժամանակ, 2-ը հունվարի, 2018թ.
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Թեհրանում ելույթի ժամանակ, 2-ը հունվարի, 2018թ.

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլահ Ալի Խամենեին մեղադրել է «երկրի թշնամիներին» ցուցարարների բռնարարքներ հրահրելու մեջ, որոնց արդյունքում առնվազն 22 մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ ոստիկան:

Դեկտեմբերի 28-ին անկարգությունների բռնկումից հետո Իսլամական Հանրապետության առաջնորդը առաջին անգամ է հանդես գալիս հայտարությամբ: Այսօր նա «Իրանի թշնամիներին» մեղադրել է «իրենց փողով, զենքով, քաղաքականությամբ և հետախուզական ծառայություններով երկրի գործերին միջամտելու» մեջ: «Թշնամին միշտ հնարավորության ճեղք է փնտրում՝ թափանցելու և հարվածելու Իրանի ժողովրդին», - իր պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում նշել է Իրանի հոգևոր առաջնորդը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերի իր էջում գովաբանել է ցուցարարներին «Իրանի դաժան ու կոռումպացված ռեժիմի դեմ» գործողությունների համար: «Մարդկանց ուտելիքը քիչ է, սղաճը՝ մեծ, և չկան մարդու իրավունքներ: ԱՄՆ-ը հետևում է», - գրել է Թրամփը:

Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակն ասել է, թե Թրամփը պետք է ուշադրություն դարձնի սեփական երկրի «անտուն և սոված մարդկանց», այլ ոչ թե «անօգուտ և վիրավորական թվիթներ անի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG