Մատչելիության հղումներ

Արա Բաբլոյան․ «Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն»


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

«Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն», - հայտարարում է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձում:

«Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար: Վստահ եմ, որ մեր երկրի ու միմյանց հանդեպ ունեցած սրտացավությունը, սերը և ջերմությունը մեզ կբավականացնեն` հասնելու համազգային, ընտանեկան ու անձնական նպատակներին», - Ազգային ժողովի հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ իր ուղերձում նշում է Բաբլոյանը:

«Այդպես միասնաբար 2018 թվականին արժանապատվորեն պետք է նշենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյա հոբելյանը, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը և արցախյան շարժման 30-ամյակը», - ասված է Հայաստանի խորհրդարանի խոսնակի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG