Մատչելիության հղումներ

Լարսը կրկին փակվել է ծանրաքաշ մեքենաների համար


Բեռնատարներ Վերին Լարսի անցակետի մոտ, արխիվ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 15-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է, ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Վրաստանը և Ռուսաստանը կապող լեռնային ավտոճանապարհը ժամը 10-ի դրությամբ բաց էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լարսի անցակետի ռուսական կողմում կուտակված են հարյուրավոր բեռնատարներ:

«Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար: Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը: Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով», - առավոտյան հաղորդել էր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG