Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Թուրքիան կնքել են S-400-ների համաձայնագիրը


Ռուսաստան - S-400-ները Մոսկվայի Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ, 9-ը մայիսի, 2017թ․

Թուրքական կողմի հաղորդմամբ, Անկարան և Մոսկվան կնքել են համաձայնագիրը, որով Ռուսաստանը Թուրքիայի կմատակարարի S-400 (С-400) հակաօդային պաշտպանության համակարգեր:

Գործարքը, որի արժեքն ըստ հաղորդումների կազմում է մոտ 2․5 միլիարդ դոլար, մտահոգություններ է առաջացրել Արևմուտքում: Մի շարք երկրներ պնդում են, թե ռուսներից զենք գնելով՝ Անկարան անարգանք է հասցնում Հյուսիսատլանտյան դաշինքին:

Ավելի վաղ ռուսական պետական «Ռոստեխ» ընկերության տնօրենը «Կոմերսանտ»-ին հայտնել էր, որ Մոսկվան Անկարային հակաօդային պաշտպանության չորս համակարգ է վաճառելու, և որ դրանց մատակարարումը սկսվելու է 2020 թվականի մարտին:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG