Անկարայի դատարանը կալանավորել է Մուստաֆա Թիմուր Օզքանին՝ այն ցուցահանդեսի կազմակերպչին, որի ժամանակ սպանվել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը: Դատախազությունը պնդում է, թե Օզքանը փորձել է մասնակցել հանցագործությանը:
Ավելի վաղ, ռուս դեսպանի սպանությանը աջակցելու մեղադրանքով թուրքական կողմը հինգ կասկածյալի էր ձերբակալել, այդ թվում՝ երեք ոստիկանի:
Կարլովը սպանվել է անցած տարեվերջին՝ «Ռուսաստանը թուրքերի աչքերով» վերտառությամբ ցուցահանդեսի ժամանակ:
Անկարան պնդում է, թե հանցագործությունը ծրագրվել էր Էրդողանի ընդդիմախոս, այժմ Միացյալ Նահանգներում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի աջակիցների կողմից: