Մատչելիության հղումներ

Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրողը բացահայտվել է․ ԱԱԾ


Պոլիտեխնիկի շենքը, արխիվ

Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (Պոլիտեխնիկ) բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը: Վերջինս, ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը, ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները:

Նշված անձը ներկայացվել է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստած իրավասու մարմնին` Ոստիկանությանը, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, դեկտեմբերի 25-ի առավոտյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները տարհանվել էին՝ բակի տոնածառի տակ տեղադրված ռումբի մասին տեղեկությունների պատճառով: Նվերի տեսքով փաթեթավորված փոքրիկ գունավոր արկղում ավելի ուշ հայտնաբերվել է 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ: Տուփի վրա գրված է եղել՝ Գալստյանին: Ի դեպ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորը Գագիկ Գալստյանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG