Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի պարենի խանութներից մեկում երեկ տեղի ունեցած պայթյունն անվանել է ահաբեկչություն:
«Պերեկրյոստոկ» խանութում ինքնաշեն սարքի պայթյունի հետևանքով վնասվածք է ստացել 10 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում է:
Սիրիայում ծառայությունն ավարտած զինվորականներին պարգևներ շնորհելու արարողության ընթացքում Պուտինն անդրադարձել է երեկվա պայթյունին և ասել է, որ հատուկ ծառայությունները հարկ եղած դեպքում «պետք է գերի չվերցնեն և տեղում ոչնչացնեն ահաբեկիչներին»: