Մատչելիության հղումներ

ՌԴ Հակաահաբեկչական կոմիտեն քննում է երեկվա պայթյունը Սանկտ Պետերբուրգում


Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգի խանութը պայթյունից հետո, 28-ը դեկտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Սանկտ Պետերբուրգի խանութը պայթյունից հետո, 28-ը դեկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի Հակաահաբեկչական ազգային կոմիտեն ստանձնել է Սանկտ Պետերբուրգում երեկվա պայթյունի հանգամանքների հետաքննությունը։

Երեկ երեկոյան Սանկտ Պետերբուրգում տեղական ժամանակով ժամը 18։45 «Պերեկրյոստոկ» ցանցի պարենի խանութներից մեկում ինքնաշեն սարք է պայթել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ։ Զոհեր չկան։

Գործը սկզբնապես քննվում էր «միտումնավոր սպանության փորձի» հոդվածով, սակայն այսօր պայթյունը արդեն «ահաբեկչություն» են որակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG