Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ ամփոփել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցելության արդյունքները


Թբիլիսիում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն ամփոփել են Հայաստանի նախագահի՝ Վրաստան պաշտոնական այցելության արդյունքները, Թբիլիսիում կայացած հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածություններից բխող երկու երկրների արտգործնախարարություններին տրված հանձնարարականները և նախանշելն դրանց իրականացման ուղիները։

Հայաստանի և Վրաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG