Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիին հրավիրել են Ուկրաինայի ԱԱԾ


Ուկրաինա - Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Կիևում բողոքի ակցիայի ժամանակ, դեկտեմբեր, 2017թ․

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կանչվել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայություն: Փաստաբանն արդեն հաղորդել է, որ ընդդիմադիր գործիչը մտադիր է ներկայանալ հարցաքննության:

Մինչ այդ՝ երեկ, Սաակաշվիլին պնդել էր, թե Ուկրաինայի իշխանությունները փորձում են արտաքսել իրեն երկրից, և որ այդ հարցով որոշումը կայացվելու է այսօր Վարչական դատարանում:

Սաակաշվիլին կոչ էր արել, որ դատական այդ նիստին մասնակցեն բոլոր նրանք, ում համար կարևոր է ուկրաինական արդարադատությունը:

Իշխանությունները պնդում են, թե Նոր ուժերի շարժման առաջնորդը Ուկրաինայում հակակառավարական գործողություններ է ծրագրել նախկին նախագահ, ռուսների աջակցությունը վայելող Վիկտոր Յանուկովիչի գլխավորած հանցավոր խմբերի օժանդակությամբ: Սաակաշվիլին կտրականապես հերքում է այս մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG