Մատչելիության հղումներ

Հակաահաբեկչական գործողություն Պանկիսի կիրճում. հինգ ձերբակալված, մեկ վիրավոր


Վրաստան, Պանկիսի կիրճը, արխիվ
Վրաստան, Պանկիսի կիրճը, արխիվ

Վրաստանում մեկ մարդ է վիրավորվել, հինգ կասկածյալ ձերբակալվել է Պանկիսի կիրճում երեկ գիշերվանից սկսված հակաահաբեկչական գործողության արդյունքում: Ձերբակալվածները կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապեր ունենալու մեջ:

Ըստ հաղորդումների, վաղ առավոտյան հատուկջոկատայինները խուզարկություն են իրականացրել հիմնականում չեչեններով բնակեցված մի քանի գյուղերում, բնակիչներից մեկը, որ փորձել է դիմադրություն ցույց տալ, հրազենային վիրավորում է ստացել:

Հիշեցնենք, ավելի վաղ՝ անցած ամիս, Թբիլիսիի Իսանիի շրջանում անցկացված հատուկ գործողության ժամանակ սպանվել էր «Իսլամական պետության» հրամանատարներից մեկը՝ Ահմեդ Չատաևը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG