Մատչելիության հղումներ

Նավալնիի կողմնակիցները նրան առաջադրեցին որպես նախագահի թեկնածու


Նավալնիի հանդիպումն իր աջակիցների հետ, 24-ը դեկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում այսօր ընթանում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների հավաքները: Դրանց ընթացքում ընդդիմադիր գործչի աջակիցները Նավալնիին առաջադրում են նախագահի պաշտոնում:

Առաջինը նրա առաջադրման օգտին քվեարկել են Վլադիվոստոկում կազմակերպված հավաքի մասնակիցները:

Մի քանի ժամ առաջ ավարտվել է Նավալնիի կողմնակցիների հավաքը Մոսկվայում, որի ավելի քան 700 մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել ընդդիմադիր գործչի առաջադրմանը 2018-ի մարտին կայանալիք ընտրություններում:

Հավաքի ավարտին կազմակերպված ասուլիսի ընթացքում Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ ընդդիմադիր դաշտի միակ իրական թեկնածուն ինքն է:

«Մյուս ընդդիմադիր թեկնածուներն, այդ թվում՝ Գրիգորի Յավլինսկին և Քսենիա Սոբչակը, չեն կարող առաջադրման համար անհրաժեշտ 100 հազար ստորագրությունները հավաքել», - հայտարարել է Նավալնին:

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հայտարարել էր, որ ըստ ռուսաստանյան օրենսդրության, Նավալնին չի կարող գրանցվել որպես նախագահի թեկնածու, քանի որ «Կիրովլես»-ի գործով նրա դեմ կայացված դատական վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG