Մատչելիության հղումներ

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն ընկերների ու ԵՊՀ դասախոսների հորդորով դադարեցրել է հացադուլն ու տեղափոխվել «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ բուժզննման։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Հայկ Զաքարյանը։

Նշենք, որ հացադուլ հայտարարած մյուս անդամը՝ Յուրի Ավագյանը երեկ էր դադարեցրել հացադուլն ու թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել հիվանդանոց։

Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը հացադուլ էին սկսել դեկտեմբերի 18-ից՝ պահանջելով իշխանությունից փոփոխության չենթարկել ուսման նպատակով տրամադրվող տարկետման կարգը:

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, երկու շաբաթ անց էլ ստորագրեց Հայաստանի նախագահը, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն Պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG