Մատչելիության հղումներ

"Яблоко"-ն որոշեց Գրիգորի Յավլինսկուն առաջադրել նախագահի թեկնածու


"Яблоко" կուսակցության այսօր կայացած համագումարը որոշել է կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկուն առաջադրել նախագահական ընտրությունների թեկնածու:

Դեկտեմբերի 18-ից Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է ընտրությունների քարոզարշավը: Նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին հայտնել են նաև գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստալրագրող Քսենիա Սոբչակը, գործարար Սերգեյ Պոլոնսկին, ձեռնարկատերների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը և ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին այսօր արդեն ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու:

Ռուսաստանում հերթական նախագահական ընտրությունները անցկացվելու են 2018 մարտի 18-ին: Դա Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու օրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG