Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ վերելակում անչափահասի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու փաստով. ՔԿ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահաս տղայի նկատմամբ շենքի վերելակում ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Արագածի փողոցի շենքերից մեկի վերելակում դանակի գործադրման սպառնալիքով 2002թ. ծնված բնակչից հափշտակել է վերջինիս HUAWEI P9 մոդելի բջջային հեռախոսը և կանխիկ գումար:

Դեպքի առթիվ դեկտեմբերի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել, իսկ վերջինիս հայրը՝ որդու օրինական ներկայացուցիչ: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

«Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ և տուժողի հայտնած տվյալների հիման վրա կազմել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի մոտավոր դիմանկարը: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG