Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը այսօր ժամը 15-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է, ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում:
Ժամը 14:30-ի դրությամբ Արտաշավանի, Աշտարակի, Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-40 մետր: Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, փոխանցում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: