Մատչելիության հղումներ

Մելբուրնում վրաերթից տուժածների թիվը հասել է 19-ի


Փրկարարներն օգնություն են ցույց տալիս վրաերթից տուժածներին, Մելբուրն, 21-ը դեկտեմբերի, 2017թ.

Ավստրալիայի Մելբուրն քաղաքի Ֆլինդերս փողոցում վրաերթից տուժածների թիվը հասել է 19-ի։

Ոստիկանները հայտնել են, որ վրաերթը կատարել է Ավստրալիայի քաղաքացի, ով ծագումով աֆղանստանցի է: Նա ձերբակալված է:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Մելբուրնում մեքենայի վարորդը բանուկ և բազմամարդ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Ոստիկանների գնահատմամբ, «խոսքն ակնհայտ միտումնավոր վրաերթի մասին է, սակայն դեռ վաղ է պնդել, որ դա ահաբեկչության փորձ է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG