Մատչելիության հղումներ

Միտումնավոր վրաերթ Մելբուրնում


Մեքենան բանուկ փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներին, Մելբուրն, 21 դեկտեմբերի, 2017թ.

Ավստրալիայում մեքենայի վարորդը բանուկ և բազմամարդ փողոցում միտումնավոր վրաերթի է ենթարկել հետիոտներին, որոնցից առնվազն 13-ը վնասվածք է ստացել:

Միջադեպը տեղի է ունեցել Մելբուրնում: Վարորդը ձերբակալված է: Ոստիկանների փոխանցմամբ, «ակնհայտ է, որ խոսքը միտումնավոր վրաերթի մասին է, սակայն դեռ վաղ է պնդել, որ դա ահաբեկչության փորձ էր»:

Վրաերթը տեղի է ունեցել Flinders փողոցում, որտեղ կան բազմաթիվ սրճարաններ, կրպակներ, տաղավարներ և խանութներ: Սուրբ Ծնունդի նախօրեին բազմաթիվ մելբուրնցիներ և հյուրեր այնտեղ առևտուր են անում: Տեղական մամուլի փոխանցմամբ, վնասվածքներ ստացել է մոտ երկու տասնյակ մարդ:

Այս տարեսկզբին Մելբուրնում վրաերթի հետևանքով զոհվել է 6 մարդ: Ոստիկանությունը հայտնել է, որ հունվարյան միջադեպը կապ չուներ ահաբեկչության հետ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG