Մատչելիության հղումներ

Թրամփը սպառնում է Երուսաղեմի վերաբերյալ իր որոշմանը դեմ քվեարկող երկրներին զրկել ֆինանսական աջակցությունից


ԱՄՆ նախագահդ Դոնալդ Թրամփ, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ֆինանսական աջակցությունից զրկել այն երկրներին, որոնք իր՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմանը դեմ կքվեարկեն։

Ակնակալվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, արաբական և մահմեդական երկրների պահանջով, այսօր հատուկ արտահերթ նիստ կգումարի այս հարցով:

«Նրանք վերցնում են միլիոնավոր, նույնիսկ միլիարդավոր դոլարներ և հետո մեր դեմ քվեարկում: Թող մեր դեմ քվեարկեն, մենք ահագին փող կխնայենք: Մեզ դա չի հետաքրքրում», - երեկ Սպիտակ տանը հայտարարել է Թրամփը:

ՄԱԿ-ում Պաղեստինի դեսպան Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրները կքվեարկեն Թրամփին՝ իր որոշումը չեղարկելու կոչ անող բանաձևի շուրջ:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին Թվիթերում գրառում է կատարել՝ նշելով, որ Միացյալ Նահանգները մտապահելու է նրանց, ովքեր դեմ կքվեարկեն, իր խոսքով, Երուսաղեմի վերաբերյալ Ամերիկայի ժողովրդի ընտրությանը:

Հիշեցնենք՝ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, ինչը հակասում է տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությանը, համաձայն որի՝ քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG