«Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագիրը չի կարող չեղյալ հայտարարվել, եթե անգամ Միացյալ Նահանգների նախագահն է դիմում նման քայլերի», - այսօր Թեհրանում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Միջուկային համաձայնագիրը չի տապալվի: Այն ուժերը, որոնք հույսեր են փայփայում, թե Դոնալդ Թրամփի գործողությունների հետևանքով հնարավոր է լինելու խաթարել այս պայմանագրի իրագործումը, սխալվում են», - նշել է Իրանի նախագահը:
Հիշեցնենք, Թրամփի վարչակազմը պնդում է, որ մասնավորապես բալիստիկ հրթիռների փորձարկումներով պաշտոնական Թեհրանը խախտում է վեց գերտերությունների հետ կնքած փաստաթղթի ոգին: Միացյալ Նահանգների նախագահը չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է դուրս գալ համաձայնագրից: