Մատչելիության հղումներ

Անկարան պահանջում է դադարեցնել Զարաբի գործով ԱՄՆ-ում ընթացող դատավարությունը


Ռեզա Զարաբ, արխիվ
Ռեզա Զարաբ, արխիվ

Պաշտոնական Անկարան դիմելու է ամերիկյան իշխանություններին` պահանջելով դադարեցնել գործարար Ռեզա Զարաբի` Նյու Յորքի դատարանում շարունակվող դատավարությունը: Այս մասին 24 TV հեռուստաալիքի եթերում է հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլը:

Նրա խոսքով` Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները շրջանցելուն ուղղված բազմամիլիարդանոց գործարքների մեջ մեղադրվող Զարաբի դատավարությունը «օրինական չէ և պետք է դադարեցվի»:

«Մենք չենք կարող հանդուրժել մի դատավճիռ, որ կհակասի Թուրքիայի շահերին` ծանր հարված հասցնելով ՆԱՏՕ-ի կազմում գործող երկու մերձավոր դաշնակիցների հարաբերություններին», - հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG