Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հրամանով՝ նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Երևան, Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին:
Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Տեղեկությունների համար կարելի է զանգահարել 010523482 հեռախոսահամարով: