Մատչելիության հղումներ

Ավստրիայի նոր կառավարությունը ստանձնեց պարտականությունները


Ավստրիա - Սեբաստիան Կուրց և Հանց Քրիստիան Շտրախե, Վիեննա, 16-ը դեկտեմբերի, 2017թ․
Ավստրիա - Սեբաստիան Կուրց և Հանց Քրիստիան Շտրախե, Վիեննա, 16-ը դեկտեմբերի, 2017թ․

Ավստրիայում՝ նախագահական պալատում, տեղի է ունեցել նոր կառավարության երդմնակալությունը, որն առաջնորդելու է նախկին արտգործնախարար, Ավստրիական ժողովրդական կուսակցության ղեկավար Սեբաստիան Կուրցը:

31-ամյա Կուրցը Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետն է, որը հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում գրավել էր առաջին տեղը՝ 30 տոկոս ձայներով:

Անցած ուրբաթ Կուրցը հայտարարեց, թե կոալիցիա է կազմում ազգայնական «Ազատություն» կուսակցության հետ: Ծայրահեղ աջակողմյան այդ կուսակցության առաջնորդ, այժմ Ավստրիայի փոխկանցլեր Հանց Քրիստիան Շտրախեն ժամանակին հայտարարել էր, թե «իսլամը տեղ չունի Եվրոպայում»՝ խոստանալով հաղթանակի դեպքում պայքարել ապօրինի միգրացիայի դեմ և կրճատել փախստականներին տրամադրվող նպաստները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG