Մատչելիության հղումներ

Ավստրիայի պահպանողականները կոալիցիոն համաձայնության են հասել աջակողմյան «Ազատության» կուսակցության հետ, ինչը թույլ է տալիս 31-ամյա Սեբաստիան Կուրցին դառնալ Եվրոպայի ամենաերիտասարդ վարչապետը:

Կուրցի գլխավորած Պահպանողական-ժողովրդական կուսակցության՝ հոկտեմբերի 15-ին տարած հաղթանակին հաջորդել էին բանակցությունները իշխող կոալիցիայի ձևավորման շուրջ: Կուրցը և «Ազատության» կուսակցության առաջնորդ Հայնց-Քրիստիան Շտրեխեն ուրբաթ օրը հայտարարել են, որ համաձայնության են հասել, որի արդյունքում աջակողմյան ուժը ավելի քան տասը տարվա ընդդիմադիր պայքարից հետո կվերադառնա կառավարության կազմ: Վերջին անգամ այդ կուսակցությունը կառավարության մաս է կազմել 2000 թվականին:

Ներկայիս կառավարությունում Կուրցը զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Նրա գլխավորած ուժը ընտրություններում հաղթել է միգրացիոն հարցերի շուրջ կոշտ հռետորաբանության շնորհիվ, որը համընկել է ընդդիմադիր աջակողմյան ուժի դիրքորոշումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG