Մատչելիության հղումներ

Կիևում նոր բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև, կան տասնյակ վիրավորներ


Ուկրաինա - Բողոքի ցույցը Կիևում, 17-ը դեկտեմբերի, 2017թ․
Ուկրաինա - Բողոքի ցույցը Կիևում, 17-ը դեկտեմբերի, 2017թ․

Ուկրաինայի մայրաքաղաքում երեկ բախումներ են տեղի ունեցել նախագահ Պետրո Պորոշենկոյի ու գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի պաշտոնանկությունը պահանջող մի քանի հազար ցուցարարների և ոստիկանների միջև:

Կիևի ոստիկանության տվյալների համաձայն, 32 իրավապահ է վիրավորվել, երբ ցուցարարները փորձել են գրոհով գրավել Անկախության հրապարակի մոտ գտնվող «Հոկտեմբերյան պալատ» անվանումով շինությունը, ուր հաճախ համերգներ են կազմակերպվում: Ցուցարարները գրոհի են անցել Պորոշենկոյին ընդդիմադիր՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունից հետո, թե այնտեղ է մտադիր հիմնել իր կենտրոնակայանը: Բախումների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG