Մատչելիության հղումներ

Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ


ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով 2017 թվականի ընթացքում համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: 15 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»,- ասել է Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG