Մատչելիության հղումներ

ԵՄ երկրներին չի հաջողվել համաձայնության գալ փախստականներ ընդունելու հարցում


Եվրամիության երկրներին չի հաջողվել համաձայնության գալ փախստականներ ընդունելու հարցում: Երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե այս ուղղությամբ դեռ «շատ աշխատանք է պետք տանել»:

Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2015-ից Իտալիա և Հունաստան եկած 160 հազար միգրանտներից միայն 32 հազարն են մինչ օրս եվրոպական այլ երկրներ տեղափոխվել:

Հունգարիան, Լեհաստանն ու Չեխիան կտրականապես հրաժարվում են ենթարկվել Եվրամիության որոշումներին ու փախստականներ ընդունել՝ հաստատված քվոտաների համաձայն:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 7-ին Եվրոպական հանձնաժողովը Հունգարիայի, Չեխիայի և Լեհաստանի դեմ հայց է ներկայացրել Եվրամիության դատարան։ ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը ընդգծել է, որ երկար ժամանակ փորձել է համոզել Բուդապեշտին, Պրահային և Վարշավային, սակայն՝ ապարդյուն: «Ցավոք, ինձ չհաջողվեց համոզել, և այժմ ստիպված ենք դիմել այս քայլին», - ասել է Ավրամոպուլոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG