Մատչելիության հղումներ

Եվրահանձնաժողովը դատական հայց է ներկայացրել Հունգարիայի, Չեխիայի և Լեհաստանի դեմ


Փախստականներ Իտալիայում, արխիվ
Փախստականներ Իտալիայում, արխիվ

Եվրոպական հանձնաժողովը այսօր Եվրամիության դատարան հայց է ներկայացրել Հունգարիայի, Չեխիայի և Լեհաստանի դեմ, որոնք հրաժարվում են ընդունել Իտալիա և Հունաստան հասած փախստականներին՝ այդպիսով չկատարելով 2015 թվականին ԵՄ-ի կողմից սահմանված տեղաբաշխման կանոնները:

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը ընդգծել է, որ երկար ժամանակ փորձել է համոզել Բուդապեշտին, Պրահային և Վարշավային, սակայն՝ ապարդյուն: «Ցավոք, ինձ չհաջողվեց համոզել, և այժմ ստիպված ենք դիմել այս քայլին», - ասել է Ավրամոպուլոսը:

Փախստականների տեղաբաշխման գործում բավարար մասնակցություն չցուցաբերելու համար Եվրամիության հանձնաժողովը դեռևս անցած հունիսին տուգանային գործընթաց է սկսել հիշյալ երեք երկրների նկատմամբ, սակայն այդ քայլերն էլ արդյունք չեն տվել, ինչից հետո էլ կառույցը դիմում է դատարանի օգնությանը:

2015 թվականին Բրյուսելը հատուկ կարգ է սահմանել Սիրիայից շուրջ 150 հազար փախստականներին եվրոպական երկրներում տեղաբաշխելու համար: Այդ քայլերը պետք է թեթևացնեին Հունաստան և Իտալիա փախստականների հոսքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG