Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Լևոն Ալթունյանը քննարկել են առողջապահության ոլորտում համագործակցության հարցեր


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ասյօր ընդունել է Հայաստանի առողջապահության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Լևոն Ալթունյանի գլխավորությամբ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, քննարկվել են առողջապահության ոլորտում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը նշել է, որ Հայաստանի գործուն մասնակցությամբ Ղարաբաղի առողջապահության ոլորտում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, ընդգծելով, որ ակնկալում է սերտ փոխգործակցության շարունակական ամրապնդում նաև ապագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG