Մատչելիության հղումներ

Էրդողանն աշխարհին կոչ է անում «բռնակցված Երուսաղեմը ճանաչել Պաղեստինի մայրաքաղաք»


Էրդողանի ելույթը «Իսլամական համագործակցության կազմակերպության» համաժողովին, 13-ը դեկտեմբերի, 2017թ.
Էրդողանի ելույթը «Իսլամական համագործակցության կազմակերպության» համաժողովին, 13-ը դեկտեմբերի, 2017թ.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն աշխարհին կոչ է արել՝ ճանաչել «բռնակցված Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք»՝ ի պատասխան Միացյալ Նահանգների կողմից քաղաքը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման։

Բացելով «Իսլամական համագործակցության կազմակերպության» համաժողովը՝ Էրդողանը հայտարարել է, թե Երուսաղեմը «կարմիր գիծ է» մահմեդականների համար, ովքեր չեն հանդուրժում իրենց սրբավայրերի նկատմամբ ագրեսիայի դրսևորումները։

Ստամբուլում այսօր մեկնարկած արտահերթ գագաթաժողովին մասնակցում են 48 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Լիբանանի նախագահները՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ-ի նախագահի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման լույսի ներքո։

Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել է, թե պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարել է Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները:

Թրամփի այս հայտարարությունն աննախադեպ լարվածություն է առաջացրել Մերձավոր Արևելքում և արժանացել տարածաշրջանի երկրների կոշտ քննադատությանը։

Համաժողովին ներկա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հայտարարել է, թե այդ որոշմամբ Վաշինգտոնը վերջակետ դրեց Մերձավոր Արևելքում իր միջնորդական առաքելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG