Ստամբուլում մեկնարկել է «Իսլամական համագործակցության կազմակերպության» արտահերթ գագաթաժողովը, որին մասնակցում են 48 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրանի, Լիբանանի նախագահները։
Հավաքի նպատակը, ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի քննարկումն է՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման լույսի ներքո։
«Իսլամական երկրների առաջնորդները քննարկում են այդ հարցով անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն», - նշում է «Անադոլու» գործակալությունը։
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Թրամփը հայտարարել է, թե պաշտոնապես ճանաչում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարել է Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները:
Թրամփի այս հայտարարությունն աննախադեպ լարվածություն է առաջացրել Մերձավոր Արևելքում և արժանացել տարածաշրջանի երկրների կոշտ քննադատությանը։