Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը


Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում ձայների 75 կողմ, 12 դեմ և 8 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:

Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեկտեմբերի 8-ին։

«Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը բռնության ենթարկվածների պաշտպանության երեք միջոց է նախատեսում՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտության որոշում և պաշտպանության որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG