Մատչելիության հղումներ

Պյոտր Սվիտալսկին և Լևոն Տեր-Պետրոսյանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունները, ԼՂ խնդիրը


Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան, արխիվ

Այսօր Հայաստանի առաջին նախագահի առանձնատանը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը, փոխանցում է Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG