Մատչելիության հղումներ

«Ամենօրյա ձեռքբերման ապրանքները 30-35 տոկոս կթանկանան». Միքայել Մելքումյան


Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցությունից Միքայել Մելքումյանի հաշվարկներով՝ ամենօրյա ձեռքբերման ապրանքները 30-ից 35 տոկոս կթանկանան։

«Առաջարկեցի կառավարությանը և Կնետրոնական բանկին սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մեջ մտնող ապրանքների գնաճային մակարդակ, և այդ դեպքում Դուք կտեսնեք, որ նվազագույնը 30-ից 35 տոկոս անպայման այդտեղ գնաճ լինելու է՝ ամենօրյա ձեռքբերման ապրանքների՝ միս-մսամթերքը, կաթ-կաթնամթերքը, պանիրը, աղքատանալու է ժողովուրդը։ Ժողովուրդն ի՞նչ պետք է անի, ստիպված գոտիները պետք է ձգի։ Լավ, աշխատավարձ չես բարձրացնում, բեր գոնե երկամտահարկը մատչելի դարձրու, որ մարդու մոտ գոնե մի քիչ գումար մնա, մերժել են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը։

Մելքումյանի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է բյուջետային մուտքերն ապահովելու համար, բայց ոչ մի բան արված չէ, որպեսզի տնտեսությունն աշխուժանա։ «Հարկային նոր օրենսգրքով կառավարությունը սեղմված գազի վրա ակցիզը երեք անգամ բարձրացրել է։ Հարց եմ տալիս՝ «գները կանխատեսե՞լ եք ոնց», ինքն ասում է՝ «չենք թողնի, որ գազի լցակայաններում ավելանա»։ Ո՞նց չես թողնի, դրանք ընդհանրապես կփակվեն, կամ ոչ-շահութաբեր կլինի։ Երկրորդը՝ բենզինի վրա մեկ տոննայի հաշվով՝ 125-ից 140 հազար, կամ՝ շատ բացասական եմ գնահատում, որ դիզվառելիքը մտցնում է ավելացված արժեքի հարկի դաշտ, անհասկանալի է։ Շղթայական, եթե Դուք նայեք, կտեսնեք, որ ամեն ինչ արված է, որպեսզի բյուջետային մուտքերն ապահովեն, բայց ոչ մի բան արված չէ, որպեսզի տնտեսությունն աշխուժանա։ Դրա համար ես անունը դրել եմ, որ կապիտալ ծախսերը հակադրվում են սոցիալական ծախսերին», - ասաց Մելքումյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG