Մատչելիության հղումներ

2013-ին ՀՀ-ԵՄ պայմանագրի ստորագրումը տապալվեց Սերժ Սարգսյանի սխալ քաղաքականության պատճառով. Լևոն Զուրաբյան


.

2013 թվականին Հայաստան-ԵՄ պայմանագրի ստորագրումը տապալվեց Սերժ Սարգսյանի կողմից վարվող սխալ քաղաքականության պատճառով, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով, Սերժ Սարգսյանը չարեց անհրաժեշտ կոնսուլտացիաներ Ռուսաստանի հետ։

«Եթե հիշում եք, 2013 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին լուրջ անդրադարձ ունեցավ այդ առումով, օրինակներ բերեց, թե ինչպես է ինքը նման հարցեր լուծել, երբ Արևմուտքի հետ՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, կամ Եվրոպական միության հետ համագործակցության ծրագրեր էին լինում, շատ կարևոր էր, որ դա չառաջացներ Ռուսաստանի մոտ «խանգարելու» ցանկություն՝ այդպես ասենք։ Քաղաքականության մեջ ընդունված է՝ դաշնակիցների հետ նաև խորհրդակցում ես, կոնսուլտացիաներ ես անցկացնում, անգամ, եթե դա վերաբերում է այլ երկրների, կամ այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը», - ասաց Զուրաբյանն՝ ընդգծելով՝ շատ կարևոր է գերտերությունների շահերի ներդաշնակեցումը։

«Պետք է ամեն ինչ անել, որ փոքր երկիրը չդառնա գերտերությունների միջև կռվախնձոր և այդտեղ չսկսեն տարբեր տեսակի ինտրիգներ, պայքարներ՝ լոբբիների պայքարներ պրո-արևմտյան, պրո-ռուսական, որն, ի վերջո, բերում է երկրի ապակայունացմանը և բազմաթիվ այլ պրոցեսների», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Հիշեցնենք՝ Ասոցացման համաձայնագրի շուրջ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման մասին։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր, որը ստորագրվեց այս տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG