Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳ նախարարը Վիեննայում հանդիպել է վրացի գործընկերոջ, ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ


Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյան և Միխեիլ Ջանելիձե, արխիվ
Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյան և Միխեիլ Ջանելիձե, արխիվ

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նախարարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, մտքեր փոխանակել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնությունների կատարման ընթացքի շուրջ, քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների նախապատրաստական աշխատանքները։

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը անդրադարձ է կատարվել նախօրեին կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Կլաարը ներկայացրել է տարածաշրջան կատարած առաջին այցից ստացած տպավորությունները։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաև Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Մալթայի արտգործնախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG