Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներին բուք և մերկասառույց է, Լարսը ծանրաքաշ մեքենաների համար փակ է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 15-ի դրությամբ Գավառի, Մարտունու, Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան և Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդագրության համաձայն՝ Սևանի թերակղզուց մինչև թունել բուք և անբավարար տեսանելիություն է: Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

Ժամը 15:30-ի դրությամբ Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք և անբավարար տեսանելիություն է: Նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս խուսափել տվյալ ճանապարհներով երթևեկելուց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ, ասված է հաղորդագրությունում:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ժամը 15-ի դրությամբ բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ ձյան առատ տեղումների պատճառով ճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG