Մատչելիության հղումներ

Հայաստանի ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան, Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր օրվա երկրորդ կեսից մինչև վաղը օրվա երկրորդ կեսը, դեկտեմբերի 8-ի ցերեկը Հայաստանի ամբողջ տարածքում, դեկտեմբերի 7-ի երեկոյան ժամերին Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են տեղումներ, այսօր լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, վաղը երկրի ամբողջ տարածքում՝ ձյան, դեկտեմբերի 8-ի ցերեկը՝ թույլ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 8-ի գիշերը, դեկտեմբերի 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

ԱԻՆ-ը վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG