Մատչելիության հղումներ

Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարն ամանորյա միջոցառումների ծախսերում շռայլություններ չի տեսնում


Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Քաղաքապետարանի այս տարվա ամանորյա միջոցառումների ծախսերում շռայլություններ չի տեսնում։

«Ազատության» հետ զրույցում Խաժակյանն ասաց՝ առանձնահատուկ բան այս անգամ չկա։ «Ամանորյա միջոցառումները նախատեսված են բյուջեի տոնական ձևավորումների շրջանականերում, և այդ բյուջեն տարիներ շարունակ կազմել է շուրջ 40 միլիոն դրամ, որի մեջ, բնականաբար, ներառված են նաև եղել մնացած տոնական միջոցառումները, և ոչ մի առանձնահատուկ բան այս անգամ չկա։ Հիշում ենք՝ նախկինում այդ գումարներով ձեռք էին բերվում ֆլամինգոներ, ինչ-որ տարբեր ինստալացիաներ, որոնք մարդկանց այդքան էլ դուր չէին գալիս, և, բնականաբար, դրանք շարունակելու են շահագործվել, որովհետև արդեն ձեռքբերված են», - ասաց Խաժակյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG