Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելել են ԼՂ կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված զորամասեր


Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելում են ԼՂ ՊԲ զորամաս, արխիվ
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելում են ԼՂ ՊԲ զորամաս, արխիվ

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը այսօր այցելել են ԼՂ կենտրոնական և արևելյան մասերում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին:

Սարգսյանն ու Սահակյանը դիտել են զորավարժություններ, ներկա գտնվել մի շարք զորանոցների և այլ օբյեկտների բացման հանդիսավոր արարողություններին, ասված է Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը այցելել են «Ասպարեզ» ուսումնական կենտրոն, որտեղ նրանց ներկայացրել են հայկական արտադրության նոր զինտեխնիկայի մարտավարատեխնիկական բնութագրերը և նշանակությունը, ինչից հետո նախագահները դիտաշտարակից հետևել են դրանց կիրառման ընթացքին:

Նախագահները այսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ծաղկեպսակներ են դրել Ստեփանակերտում անվանի զորավարի հուշարձանին:

Հայաստանի նախագահը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղ է մեկնել դեկտեմբերի 1-ին, հաջորդ օրը դիտել է Պաշտպանության բանակի համահավաք զորախմբի զորավարժությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG