Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղ


Հանրապետության նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղ:

«Նախագահ Սարգսյանը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը», - ասված է ՀՀ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG